Ժողովրդական առածներով երկխոսություն
* * *

Առավոտ է: Արևի առաջին ճառագայթների հետ արթնացել են նաև երկու անբաժան հարևանուհիներ Ազգուշն ու Գայուշը: Սովորականի նման շքամուտքում են, դուրս են եկել սրտները թեթևացնելու:
-Բարի լույս:
-Ո՞նց ես, տղեդ, հարսդ ո՞նց են:
-Է~հ, ո՞նց պիտի , յոլլա ենք գնում. Էդ իժի ծնունդը խամ եղնիկ ա ձևանում, ես էլ ի՞նչ անեմ, պիտի դիմանամ:
-Չէ’ մի, եղնիկ: Երեսի մեռոնը գնացել է, խաչը կոթով կուլ կտա` միայն ուզածն անի:
-Հա’, էդ ճիշտ ես ասում: Տղուս տանում ա շուկա, հոր գինը վրան ապրնքներն առնել տալիս. տափին տակը –երեսը գիտցող չի: Շատ չանի` մի օր էլ հոր հարսանիքը միտը բերեմ…..:![]()
-Լսի’, ախչի’, տղեդ էդքա~ն լավը, ո՞նց դրան ուզեց:
-Ժողովուրդը ճի’շտ ա ասում, Գայո’ւշ ջան. «Շաքարը շան բերան ա»:
Մտերմիկ զրույցը չթեժացած`կիսաբաց դռան ետևից երևաց հարսի գլուխը:
Խոսակցությունն անմիջապես դադարեց:
Ազգուշը ժպիտը դեմքին շրժվեց դեպի հարսը.
-Վա~յ, քաղցր ջան, էս արդեն զարթնե՞լ ես:
-Հա’, մամ ջան, արի’, կոֆեդ էփել եմ……
Վերապատրաստման դասընթաց`ֆրանսերեն դասավանդողների համար
«Formation au français précoce» թեմայով ֆրանսերեն դասավանդողների վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու «Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանային ֆրանկոֆոն կենտրոնը» հայտարարում են մրցույթ:
Դասընթացը կկայանա 2010թ. հոկտեմբերի 4-8-ը` Սոֆիայում:
Ձեր թեկնածությունը ներկայացնելու համար պահաջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը ուղարկեք navoyana@edu.am էլ.փոստի հասցեով` ՀՀ կրթ. և գիտ. նախարարի խորհրդական Արայիկ Նավոյանին:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2010թ.-ի օգոստոսի 31-ն է:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 24-96-48 հեռախոսահամարով:
Դասընթացին մասնակցության պայմանները ներկայացված են կից փաստաթղթերում:
ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ-2010
ՀԱՊԿ քարտուղարության հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ և շարունակում փաստաթղթերի ընդունելությունը 2010-2011 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության համապատասխան ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի և տիրապետում ռուսերեն լեզվին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
-դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
-դիմում-հարցաթերթիկ,
-ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
-միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության ատեստատի պատճենը,
-բժշկական տեղեկանք ընդհանուր առողջության և ԴԻԱՀ-ի վերաբերյալ /ռուսերեն լեզվով/,
-անձնագրի պատճենը,
-ծննդյան վկայականի պատճենը /նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված/,
-արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զինվորական կոմիսարիատից համապատասխան տեղեկանք,
-3×4 չափսի 6 լուսանկար:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս.թ. հուլիսի 29-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարություն (ք.Երևան, Կառավարության 3-րդ շենք, 6-րդ հարկ, հեռ. 525207):
Պամանների մասին տվյալները ներբեռնեք էստեղից:
Օգտվե’ք զեղչերից
Ողջույն, այսուհետ zulumik.info-ում կներկայացնենք նաև տարբեր ինտերնետային ծառայությունների զեղչային կտրոնների կոդեր: Օգտագործեք դրանք համապատասխան ծառայություններից օգտվելիս ու խնայեք Ձեր դրամը:
Այսօր ներկայացնում ենք godaddy-ի զեղչային կտրոններն ու հղումները: Օգտագործեք երկուսը միասին` կրկնակի գումար տնտեսելու համար:
godaddy-ի մասին կարող եք կարդալ այստեղ: Ծառայությունների զեղչերից օգտվելու համար օգտագործեք հետևյալ հղումները (կկարողանաք կրկնակի խնայել): Երբ արդեն ընտրեք դոմենը, հոսթինգի փաթեթը և այլն, գրանցման ընթացքում համապատասխան տողում ներմուծեք մեր նշած զեղչային կոդերը` կրկնակի խնայելու համար:
Go Daddy $12.99 SSL Sale!
Blog Hosting at GoDaddy.com
Backorder Domains
Go Daddy $6.89 .com Sale!
20% off Hosting at GoDaddy.com – World’s largest Web host!
Դոմեն գրանցելիս օգտագործեք այս զեղչային կոդերը` 10% խնայելու համար:
fb3dom10
FBFDOM10
FBDOMAIN10
$50 եւ ավելի գնումների դեպքում ներմուծեք այս կոդերից որևէ մեկը և խնայեք15%`:
gda726p
gda628p
Խնայեք 20%` $75 եւ ավելի գնումների դեպքում:
fbgdhome20
$60 եւ ավելի գնումների դեպքում ներմուծեք նշյալ կոդն ու խնայեք 20%:
gda711p
Մաղթում ենք հաջող ու շահավետ գնումներ ![]()
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը հրավիրում է սովորելու
Տարեկան ուսման վարձը 98 հազար ռուբլի է: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է:
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
•դիմում
•անձը և քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ
•բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմ` ներդիրով
•6հատ 4x 6 լուսանկար
•բժշկական տեղեկանք
Հայավարի մոնետիզացիա :-) թե՞ ……
Բլոգերների գերակշռող մեծամասնությունը երազում է մոնտեիզացնել իր բլոգը: Իհարկե, իսկ ինչո ՞ւ ոչ, ինչո ՞ւ չվաստակել, եթե Ձեր նյութերն ինքնատիպ են ու ընթերցման արժանի:
Ինչո՞ւ չփորձել, եթե հնարավորությունը կա, այն էլ, երբ տարիներ շարունակ ողջ աշխարհում շատերն են այդկերպ վաստակում:
Մանավանդ հայաստանյան պայմաններում, երբ աշխատատեղերի պակասը, ցածր աշխատավարձը կամ մասնակի զբաղվածությունը չափազանց նկատելի խնդիրներ են, այլընտրանքային վաստակի հնարավորությունը շատ օգտակար կլինի:
Ի վերջո, փողը “երբեք ոչ ոքի չի խանգարում”, այն “երբեք չի ավելանում”, “մութ տեղը լուսավորում է”` չնայած, որ նաև “ձեռքի կեղտ” է համարվում:
Բլոգի, կայքի կամ ֆորումի վարկանիշն ու ի
նդեքսավորումը բարձրացնելու համար այն գրանցում եք տարբեր կայքերում:
Մի դեպքում ուղղակի գրանցում եք, մյուս դեպքում` պարտավորվում բլոգի առաջին էջին տեղակայել նկարի և այլնի տեսքով նրանց կայքի հղումը:
Եթե նման հղումը պատկանում է համեմատաաբար ցածր PR ունեցող կայքի, ապա Ձեր էջի PR կշիռն ընկնում է` հօգուտ այդ կայքի: Սա նշանակում է` Ձեր կայքի PR-ից տալիս եք այն կայքին, որի հղումը տեղադրել եք: Եթե հաշվի առնենք, որ բլոգերի դեպքում սովորաբար ամենամեծ կշիռն ունեն առաջին կամ գլխավոր էջերը, ապա ստացվում է` PR-ի ուղիղ և ինքնակամ փոխանցում:
“PR-ի ինքնակամ փոխանցո ՞ւմ,- կասեք դուք,-հետո ՞ ինչ“:
Հետո այն, որ որքան ցածր է Ձեր կայքի կամ բլոգի PR ցուցանիշը, այնքան ավելի քիչ է որոնողական համակարգերի կողմից ինդեքսավորվելու հաճախությունը: Այսինքն` նույնիսկ ինքնատիպ ու հետաքրքիր կոնտենտով (նյութեր, թեմաներ, գրառումներ, կայքի պարունակություն……..) ձեր ինտերնային տիրույթը գրեթե դատապարտված է անուշադրությանL
Ինչ վերաբերում է RSS ալիքի կամ հոսքի գրանցմանը, ապա այս դեպքում հարցը մի փոքր այլ է:
RSS գրանցելիս նախ փորձեք պարզել, արդյո ՞ք կայքը որոնողական համակարգերին գաղտնի սկրիպտի միջոցով չի հայտնում, որ տվյալ նյութերի սկզբնաղբյուն ինքն է: Եթե այդ կայքում նման սկրիպտ կա, ապա ցավում եմ Ձեզ համար. իզուր, շաաաատ իզուր եք այդքան չարչարվում…….
Ինչո ՞ւ, որովհետև.
1. Ավտոմատ կերպով ու միանգամայն ձրի լցնում եք ուրիշի կայքը, այն նաև որոնողական ռոբոտներին հայտնում է իր` Ձեր կոնտենտի նկատմամբ ունենցած իրավունքների մասին (սկրպտերի գաղտնի կիրառմամբ որոնողական համակարգերին տեղեկացնում է` այդ նյութի սկզբնաղբյուն ինքն է):
2. Եթե զուգահեռաբար Ձեր կայքում տեղադրել եք այդ կայքի հղումը, ապա ավելացնում եք նրա PR-ը, իսկ դա նշանակում է, որ կորցնում եք որոնողական համակարգերից Ձեր հավանական այցելունելի զգալի մասին:
Ինչո ՞ւ, որովհետև.
1. Որոնողական համակարգը որոնողական հարցումը կատարելիս նախապատվությունը տալիս է ինչպես բարձր PR-ով, այնպես էլ նյութի սկզբնաղբյուրը հանդիսացող կայքերին:
2. Եթե Ձեր կայքի PR-ը ցածր է, ապա նշանակում է`նվազ հնարավորություն ունեք. նույնիսկ, եթե տվյալ գրառման սկզբնաղբյուրը Ձեր բլոգը կամ կայքն է, ապա որոնողական հարցման առաջին շարքերում կհայտնվի ոչ թե Ձեր կայքը, այլ այն կայքերը, որտեղ Ձեր RSS-ը գրանցել եք ու որը ավելի բարձր PR ունի, օգտագործում է գաղտնի սկրիպտեր կամ էլ`երկուսը միասինL
Կարծեմ ավելորդ է մանրամասն բացատրելը. միանգամայն տրամաբանական գործընթաց, որի արդյունքում Ձեր` այլընտրանքային վաստակի հնարավությունները ակնհայտ պակասում են:
Նվիրում եք Ձեր ինտերնետ-տիրույթի PR-ը, Ձեր աշխատանքը` կոնտենտը, որոնողական համակարգերից հավանական այցելուներին, օգնում եք որ այն մյուս կայքը/երը ավելի լավ ինդեքսավորվի/են, ի վերջո` նաև բարձր վաստակ ունենա/ն ինետրնետի միջոցով:
Շնորհավորում եմ. Դուք իսկակա’ն բարեգործ եք
ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ-2010
ՀԱՊԿ քարտուղարության հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2010-2011 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության համապատասխան ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու համար /մասնագիտությունների ցանկը ըստ բուհերի կցվում է/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի և տիրապետում են ռուսերեն լեզվին: Read more…
Ինտերնետային աշխատանքի թերությունները
Ինտերնետային աշխատանքի թերությունները
Banugorc.info-յում նախորդ անգամ խոսեցինք Համացանցային աշխատանքի առավելություններից:
Այս անգամ հակիրճ ներկայացնում ենք համացանցային կամ ինտերնետային աշխատանքի թերությունները:
Ինչ է հարկավոր` ինտերնետի միջոցով վաստակելու համար
1.
Ինտերնետ (նվազագույնը 1-2 ժամ օրեկան, եթե , իհարկե, «քչով բավարարվողներից եք» ):
2. Էլեկտրոնային փոստարկղ, որոշ դեպերում վստահություն ստեղծելու համար հարկավոր է վճարովի փստարկղ ունենալ, որն ասենք` Ձեր կայքի կամ բլոգի դոմանային տիրույթում է(անուն@Ձեր կայքի դոմենը): Շատ դեպքերում բավական է, որ փոստարկղը գրանցված լինի com տիրույթում գտնվող կայքում:
—————————————————————————————————————————————————-
3. Էլ. դրամային համակարգերից մեկում գրանցված հաշիվ` Webmoney, Paypal, Moneybookers և այլն):
Եթե նախընտրում եք աշխատել արտերկրյա ընկերությունների հետ, ապա նաև օտար լեզվի`անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն……. իմացություն(գոնե նվազագույն չափով գործակցին հասկանալու համար, որովհետև որքան էլ օգտվեք google-ից, prompt-ից կամ այլ թ արգմանիչ ծրագրից, միևնույնն է ռոբոտն այնքան էլ անթերի չի թարգմանի… ):
4.Օգտվեք առավել ֆունկցիոնալ ու պաշտպանված բրոուզերներից, որոնք անընդհատ թարմացվում են նոր տարբերակներով օր`Firefox, Chrome, Opera, Flock, Orka….:
—————————————————————————————————————————————————-
5. Ապահովեք համակարգչի անվտանգությունը: Հնարավորության դեպքում, մինչ աշխատանքին անցնելը, տեղադրեք հակավիրուս:
—————————————————————————————————————————————————-

6. Պետք չէ ինտերնետից որևէ «կոտրած» կոդով հակավիրուսային ծրագիր քաշեք, բավական է միայն օգտագործել անվճար տրամադրվող տարբերակ, օր` Avast!, Avira, Panda, Bitdefender, AVG, Comodo……. և որևէ անվճար պատնեշ(firewall), 1 ամսյա փորձնական լիարժեք գործող հակավիրուսներից, կամ էլ կարող եք օգտվել լրիվ անվճար ծրագրերից` Clamwin, Pctools, Clamav, Rising, Security Essentials և այլն:
Ինչ է հարկավոր` ինտերնետի միջոցով վաստակելու համար
Սկզբնաղբյուրը` banugorc.info




